ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Զելենսկին հայտարարել է Պուտինի հետ երկխոսություն սկսելու մասին

Զելենսկին հայտարարել է Պուտինի հետ երկխոսություն սկսելու մասին
20.01.2020 | 21:38

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին The Times of Israel- ին հարցազրույցում ասել է. «Այսօր մենք երկխոսություն ենք սկսել Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ», - ասել է Զելենսկին: Նա նշել է, որ ինքը Պուտինի հետ մի շարք հեռախոսազրույցներ է ունեցել և կողմերը «ձևավորել են երկխոսության ձևաչափ, ինչը հանգեցրել է որոշ զգայուն որոշումների»: «Մենք վերադարձրել ենք մեր բանտարկյալներին, մեր նավերը: Առանց երեք տարի հանդիպումների մեզ հաջողվել է պայմանավորվել նորմանդական ձևաչափի շուրջ», - ասել է նա:

Դիտվել է՝ 689

Մեկնաբանություններ